18/08/2014 18:00
Ռոբին Ուիլյամսի ինքնասպանությանը նվիրված երգ է ստեղծվել
Իռլանդացի երգչուհի Շինիդ Օ Քոննորը երգ է գրել, որը նվիրված է Ռոբին Ուիլյամսի ինքնասպանությանը: Երգչուհին պատմել է, որ այդկերպ փորձել է հետ պահել իր և դերասանի երկրպագուներին ինքնասպանությունից:
Նոր երգը ներկայացվել է անցյալ շաբաթ, Լոնդոնում: 8 Good Reasons երգը, ըստ երգչուհու, շատ անձնական է: Դրանում երգչուհին կիսվել է իր ապրումներով և նաև սուիցիդալ մտքերով, որոնք նրան պատուհասել էին անցյալ տարի՝ անձնական լուրջ ապրումներից հետո: Նման ապրումներից հետո երգչուհին որոշել է ամեն կերպ հետ պահել մարդկանց ինքնասպանություններից:
Հիշեցնենք, որ դերասան Ռոբին Ուիլյամսին օգոստոսի 12-ին մահացած էին գտել իր տանը: Ոստիկանությունն ասել էր, որ նա ինքնասպան է եղել: