20/08/2014 12:39
Հայուհին 1 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել «Օդնոկլասնիկիի» դեմ
«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի օգտատեր Հասմիկ Հակոբյանը 1 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել սոցիալական ցանցի դեմ: Այս մասին հայտնում է RBC.ru-ն:
Քաղաքացիական հայցի քննման գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 11-ին: Հ. Հակոբյանը իր ներկայացարած հայցում ասել է, որ անհայտ անձը սոցցանցում վիրավորական մեկնաբանություն է թողել իր լուսանկարի տակ, իսկ կայքի ադմինիսրացիան հրաժարվել է հայտնել մեկնաբանության հեղինակի ինքնությունը: Դրանից հետո Հ. Հակոբյանը դիմել է ոստիկանություն, սակայն իր հայցը չի ընդունվել:
«Օդնոկլասնիկիի» մամուլի ծառայության ներկայացուցչը ասել է, որ օգտատերը անօրինական պահանջ է ներկայացրել, քանի որ իրենք նման տեղեկատվություն կարող են տրամադրել միայն իրավապահ մարմիններին և դատարանին: