21/08/2014 12:45
Վարչապետ. Ո՞ւմ ենք համոզելու, որ լրացուցիչ նոր խնդիրներ են առաջացել
Այսօր կառավարության նիստի ժամանակ Տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ «Իջևան ՃՇՇ» ընկերությունը խախտել է պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը, այն է` Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտելու նպատակով լուծվում է շինաշխատանքներն իրականացնող «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ պայմանագիրը և պետք է նոր ընկերության հետ պայմանագիր կնքվի:
Նոր պայամանագրով, ըստ փոխնախարարի, պահանջվում է ևս 55 մլն դրամ գումար:
Լրացուցիչ գումարին և դիտարկմանը անդարդարձավ նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ շեշտելով. «Պիտի ձեր աշխատանքի ոճը փոխեք, ու չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհը կառուցեք»:
Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք նոր կառուցապատողը «այդ գումարով կարողանալո՞ւ է ավարտել աշխատանքը»:
Արթուր Առաքելյանը վստահեցրեց, որ նախկին կապալառուի հետ պայմանագիրը լուծարվել է, քանի որ աշխատանքի իրականացման ժամկետներն են խախտվել ու ֆինանսական խնդիրներ չեն առաջացել, որին հետևեց վարչապետի հարցը. «Բա ինչի՞ եք ավելացնում գումարը, եթե խնդիր չկա»:
«Պայթեցումների արդյունքում ի հայտ են եկել նախագծային թերություններ, որոնք պայմանավորված են գրունտի տարբեր կատեգորիաներով»,- հաղորդեց փոխնախարարը:
«Հիմա ո՞ւմ ենք համոզելու, որ լրացուցիչ նոր խնդիրներ են առաջացել, մարդիկ կարող են չէ՞ չհավատալ, իսկ պատասխանատվության հարցը՞»-ասաց վարչապետը:
«Կքննակենք հարցը»,- ասաց փոխնախարարը, որին վարչապետն արձագանքեց. «Ձեր գործերը նորմալ արեք, էդ է պետք քննարկել, ուրիշ հարց քննարկել պետք չէ»:
Նախորդող հրապարակում՝ Տավուշի մարզում սկսել են այլընտրանքային ճանապարհ կառուցել. Լուսանկարներ