21/08/2014 16:00
«Ռեալը» պատրաստ է վաճառել Դի Մարիայի տրանսֆերը, եթե իրավիճակը չփոխվի
«Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան մտադիր է տեղափոխվել այնպիսի ակումբ, որը կկարողանա նրան տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ վճարել:
«El Confidencial»-ի տեղեկատվության համաձայն` ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարել «Յուվենթուսի», «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի հետ, սակայն նշված ակումբներից և ոչ մեկը պատրաստ չէ արգենտինացուն նման աշխատավարձ վճարել:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո վերջին փորձն է կատարել` ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի ստորագրման հարցում պայմանավորվելու համար: Սակայն մադրիդյան ակումբը, պարզվեց, պատրաստ չէ 8 մլն եվրո վճարել Դի Մարիային:
Հաղորդվում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դեմ է արգենտինացու վաճառքին, սակայն չի միջամտի, եթե ակումբը որոշի բաժանվել նրանից: «Ռեալը» պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը, եթե իրավիճակը չփոխվի: «Արքայական ակումբը» մտադիր է այդ գործարքից 75 մլն եվրո վաստակել: