21/08/2014 11:11
Երեկ և այսօր հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 20-ի օրվա ընթացքում և 21-ի գիշերը ղարաբաղա -ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն վերահսկել իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը: