23/08/2014 13:12
Աֆրիկայում էբոլոյի համաճարակին զոհ է գնացել 1427 մարդ
Արևմտյան Աֆրիկայում էբոլոյի համաճարակին զոհ է գնացել 1427 մարդ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Առողջապահության համաշխարհային գործակալության տվյալներով՝ ավելի քան 2500 մարդ այս հիվանդության վարակակիր է:
Միայն 2 օրվա ընթացքում Գվինեայում, Լիբերիայում, Սիերա Լիոնեում և Նիգերիայում մահացել է 77 մարդ, իսկ 142 մարդ վարակվել է: Ամենաբարդ իրավիճակը Լիբերիայում է, որտեղ 2 օրվա ընթացքում մահացել է 48 հիվանդ, իսկ 110 մարդ վարակվել է:
Տվյալ պահին հիվանդության բուժման համար դեղամիջոց չի հայտնաբերվել, իսկ բոլոր պատվաստանյութերը կրում են փորձնական բնույթ:
Նախորդող հրապարակում՝ Ռուսաստանում էբոլայի դեմ պատվաստանյութ են մշակում
«Բժիշկներ առանց սահմանի». Էբոլան սանձելու համար կպահանջվի կես տարի