15/08/2014 15:05
Նիգերիան էբոլայի դեմ սեփական պատվաստանյութն է մշակել
Նիգերիայի իշխանությունները մահացու տենդի` էբոլայի դեմ պայքարելու համար ստացել են սեփական փորձարարական դեղամիջոցը: Հաղորդում է Ria-novosti-ն:
Դեղամիջոցը մշակել են նիգերիացի գիտնականները և կրում է Nanosilver անվանումը. Դեղանյութի վերաբերյալ մանրամասներ կներկայացվեն ավելի ուշ: Իսկ մինչև այդ Նիգերիայում արձանագրվել է Էբոլայի 11 վարակման դեպք` ավելի պակաս, քան Արևմտյան Աֆրիկայի մյուս երկրներում:
Էբոլա տենդի բուժման առանձնահատուկ կամ արդյունավետ միջոց դեռևս չկա: ԱՄՆ-ի և Կանադայի մասնագետները դեղամիջոցներ են մշակել էբոլայի տենդը բուժելու համար:
Արևմտյան Աֆրիկայում էբոլայից մահացածների թիվը հասել է 1069 մարդու, վարակվածների թիվը` գրեթե 2000-ն է:
Նախորդող հրապարակում՝ Էբոլայի ներթափանցման դեմ ՀՀ-ում աշխատանքներ են ընթանում