23/08/2014 11:04
Ցերեկը սպասվում է +33+36 աստիճան տաքություն
Օգոստոսի 23-ին կդիտվի պարզ առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 13մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +17+20, ցերեկն ստվերում +33+36, երեկոյան +27+29: Օգոստոսի 24-ին և 25-ին օրվա 2րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, տեղ-տեղ կա անձրևի փոքր հավանականություն, երեկոյան քամի ուժգնացմամբ մինչև 17մ/վրկ: Այս մասին տեղեկանում ենք weather.am կայքից:
Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել: Հիշեցնում ենք, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում: