26/08/2014 10:39
Հերթական էլիտար հարսանիքը. Ամուսնանում է Ռուբեն Հայրապետյանի որդին
Օգոստոսի 28-ին տեղի է ունենալու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդու և ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու հարսանիքը։ Հրավիրատոմսերն արդեն ուղարկված են, հյուրերի ցանկը բավական մեծ է։
Հրավիրված անձանցից «Հայկական Ժամանակին» հայտնել են, որ հարսանիքը տեղի է ունենալու ոչ թե Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, այլ դրա ետնամասում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի շենքում։ Որոշակի շրջանակներում ենթադրություններ կան, թե Հայրապետյանը չի ցանկանում որդու հարսանիքը «Հարսնաքարում» անել Վահե Ավետյանի սպանության պատճառով։
Հավաստի աղբյուրներից, սակայն, թերթին հայտնի է դարձել, որ իրականում պատճառը հյուրերի խիստ երկար ցանկն է՝ հազարից ավելի, որոնց «Հարսնաքարում» տեղավորել հնարավոր չէ։