27/08/2014 10:23
Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» կոնյակի գործարանը տուգանվել է
ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» կոնյակի գործարանը Բնապահպանության նախարարության կողմից տուգանվել է 100 հազար դրամով: Այս մասին «Հայկական Ժամանակին» գրավոր իրազեկել է նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը: Ավելի վաղ թերթը գրել էր, որ այն բանից հետ, երբ մայիսի 16-ին գործարանից ոչ շատ հեռու հոսող Շահվարդ գետում 4000 միավոր ձուկ էր սատկել, նախարարությունը տեսչական ստուգումներ էր սկսել այդ տարածքի ձեռնարկություններում, այդ թվում՝ «Հայասիում»:
«Չնայած հերքվեցին այն պնդումները, որ գետը թունավորվել է հենց «Հայասի» արտադրական ջրերից, այնուամենայնիվ, ձեռնարկությունը մթնոլորտային օդի պահպանության և շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության կանոնների խախտման համար վարչական տույժի է ենթարկվել: Էդգար Փիրումյանը, միաժամանակ, մեզ տեղեկացրել է, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ին հանձնարարվել է սեղմ ժամկետում սահմանված կարգով ստանալ սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվություն, ինչը նշանակում է, որ 2010-ին հիմնադրված «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն մինչև այժմ գործել է առանց համապատասխան թույլտվության»,- գրել է թերթը: