27/08/2014 14:57
ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի ԱԳ նախարարի հետ
Նախօրեին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արգենտինական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեկտոր Տիմմերմանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են հուլիսին ՀՀ Նախագահի` Արգենտինա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Էդվարդ Նալբանդյանն ու Հեկտոր Տիմերմանը կարևորել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։