27/08/2014 14:49
Ռուս լրագրող. ԼՂ-ն ավելի հետաքրքիր է, քան գովազդվող «վրացական հրաշքը»
Ադրբեջանի կառավարությունը ռուսաստանցի մի շարք լրագրողների՝ Արցախ այցելելուց հետո, անցանկալի անձ է հայտարարել:
Ադրբեջանի սև ցուցակում հայտնված լրագրող Անաստասիա Քարիմովան իր ֆեյսբուքայն էջում գրել է. «ԼՂՀ ճամփորդությունը մեզ համար արժեցավ` Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում հայտնվել: Ես չէի կարող պատկերացնել, որ ԱՊՀ-ում, հատկապես Կովկասում, հատկապես չճանաչված հանրապետությունում կարող են լինել այնսպիսի որակի ենթակառուցվածք և նման մակարդակի քաղաքական մրցակցություն ու հանրային կառավարման թափանցիկություն: Լեռնային Ղարաբաղը ինձ թվում է ավելի հետաքրքիր, քան գովազդվող «վրացական հրաշքը»»:
Ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր այսպես կոչված «սև ցուցակը», որը ներկայացնում է մտավորականների, հայտնի հասարակական-քաղաքական գործիչների մի ամբողջ ցուցակ՝ 335 անուն: