28/08/2014 16:02
45-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել
Այսօր՝ ժամը 13.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Փրկարարները կանխել են մոտ 45 տարեկան կնոջ ինքնասպանության փորձը. վերջինիս ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունք: