01/09/2014 12:48
Նազարբաև. Ղազախստանը իրավունք ունի հրաժարվել անդամակցել ԵՏՄ-ին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հնարավոր է համարում իր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հրաժարվելը:
Topnews.ru-ի փոխանցմամբ` Նազարբաևը այդպես է արձագանքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որտեղ նա կասկած է հայտնել ղազախական պետականության գոյության հանդեպ:
Նազարբաևը Աստանայում հայտարարել է, որ եթե նախկինում պայմանագրում առկա կանոնները չգործեն, ապա Ղազախստանը իրավունք ունի հրաժարվել ԵՏՄ-ին անդամակցությունից:
Նրա խոսքով` Աստանան երբեք չի անդամակցի այնպիսի կառույցներին, որտեղ վտանգտված է լինելու Ղազախստանի անկախությունը:
Նշվում է, որ Պուտինը ելույթ ունենալով «Սելիգերում» հայտարարել էր, որ Նազարբաևը պետություն է ստեղծել այն տարածքներում, որտեղ երբեք պետություն չի եղել: