02/09/2014 19:52
Ոստիկաններն ազատել են «բանտարկված» արջին (Տեսանյութ)
Օգոստոսի 28-ին Վայքի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, ըստ որի, Արտավան գյուղի ձորակից արջի մռնչոց է լսվում:
Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ գիշերը հարակից անտառից գյուղ մտած արջը փորձել է անցնել ձորակի ցանկապատի վրայով, սակայն մետաղալարը փաթաթվել է քոթոթի մարմնին: Հետը քարշ տալով հենասյունը` արջն իջել է գետափ, որտեղ մետաղալարը փաթաթվել է խողովակին և քոթոթը «բանտարկվել» է:
Թե ինչպես է «բանտարկությունից» ազատվել արջը` ոստիկանության տեսանյութում: