13/09/2014 16:12
24-ամյա աղջիկը ներքնաշորում թմրանյութ է պահել. Նրան բերման են ենթարկել
Նախօրեին ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հասրաթյան փողոցի թիվ 2 տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա քաղաքացուհու: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Աղջկա ներքնաշորից՝ «Դավիդով» ծխախոտի փայլաթիթեղի մեջ փաթեթավորված, հայտնաբերվել է 1.54 գրամ դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: