13/09/2014 11:09
Մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական 200 բեռնատար մտել է Ուկրաինա
Ռուսական 200 բեռնատար՝ մարդասիրական օգնությամբ, մտել է Ուկրաինա: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ նշելով, որ ՌԴ «Դոնեցկ» հսկիչ-անցագրային կետում մաքսայիններն ու սահմանապահներն արդեն ավարտել են բոլոր մեքենաների փաստաթղթերի ձևակերպումը:
Նշենք, որ մեքենաներում ընդհանուր առմամբ 2.000 տոննա բեռ կա: Սննդամթերքից բացի՝ Ռուսաստանից Ուկրաինա են ուղարկվել էլեկտրագեներատորներ և անհրաժեշտ այլ իրեր:
Նշենք, որ մարդասիրական օգնության շարասյունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից չի ուղեկցվում:
Հիշեցնենք, որ ռուսական օգնությամբ առաջին շարասյունը՝ 280 բեռնատար, ռուս-ուկրաինական սահմանը հատել է օգոստոսի 22-ին: