16/09/2014 10:34
ԱԳՆ. Կանադայում մեկնարկեց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագիրը
Սեպտեմբերի 13-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄկԳիլ համալսարանի Փոլաքի անվան հռչակավոր համերգասրահում կայացավ հանրահայտ «Մոլինարի» քառյակի համերգը, որով մեկնարկեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները Կանադայում: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով մատնանշեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը` որպես մարդկության դեմ ոճիրների կանխարգելման անհրաժեշտ պայման:
500-հոգանոց բազմությունն ունկնդրեց Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Լևոն Չավուշյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները: