18/09/2014 19:50
Պոլսահայ երգչուհի Սիպիլը կաջակցի Երևանի մանկապարտեզներից ևս մեկին
Երկրորդ տարին անընդմեջ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, պոլսահայ երգչուհի Սիպիլը Երևան է այցելում՝ բազմաթիվ ծրագրերից բացի նաև Երևանի մանկապարտեզներից մեկին աջակցելու նախաձեռնությամբ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ այս տարի Սիպիլը Երևանում ներկայացնում է «Սեր» ալբոմը։ «Ուրախ եմ, որ կրկին հնարավորութուն ունեմ Երևանում լավ գործ անելու։ Այս անգամ ևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աջակից է իմ նախաձեռնությանը, ինչի համար շնորհակալ եմ ու կարծում եմ՝ իմ այս համեստ ներդրումը ևս օգտակար կլինի։ Այս տարի շնորհանդեսին վաճառված ձայնասկավառակների հասույթը ուղղելու ենք Երևանի այն մանկապարտեզներից մեկին, որտեղ սիրիահայ երեխաներ ամենաշատն են այցելում»,-նշել է երգչուհին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հիշեցրել է, որ անցյալ տարի երգչուհու «Սիպիլ» ալբոմի շնորհանդեսին ձայնասկավառակների վաճառքի հասույթով մասնակի նորոգման աշխատանքներ են կատարվել Երևանի համար 101 մանկապարտեզում։