18/09/2014 10:50
Կեսօրից հետո հնարավոր է անձրև ու ամպրոպ
Այսօր և վաղը՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում օրվա 1-ին կեսին կդիտվի առանց տեղումների եղանակ, կեսօրից հետո կդիտվի ամպամածության ավելացում, հնարավոր է անձրև և ամպրոպ, քամի պոռթկումներով 12-15մ/վրկ:
weather.am-ի փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը գիշերը +13+16, ցերեկն ստվերում +28+31, երեկոյան +21+23: Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները կարող են հանգեցնել սրտանոթային համակարգի աշխատանքի խնդիրների: