19/09/2014 14:37
Թուրքիան «Kasırga» հրթիռային համակարգեր է առաքում Ադրբեջան (Տեսանյութ)
Թուրքական Roketsan ընկերությունը սկսել է Ադրբեջան առաքել Kasırga Т-300 հրթիռային համակարգեր:
Turkist.org-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Էյուպ Կապտանը:
Kasırga Т-300-ը համարվում է տարածաշրջանի ամենահզոր հրթիռային համակարգը: Kasırga Т-300-ը ունի շատ մեծ տրամաչափի արկեր, որոնք գերազանցում են անգամ «Սմերչ» համակարգերը:
Kasırga-ն նախատեսված է հակառակորդի խորը թիկունքում գտնվող թիրախներին հարված հասցնելու, ռազմական, ենթակառուցվածքային հենակետերը ոչնչացնելու համար:
Կապտանը նշել է, որ համակարգերի առաքումը կավարտվի մինչև այս տարվա վերջ: