19/09/2014 17:31
Պետական Կամերային Նվագախումբը ելույթ է ունեցել Ֆրանսիայում և Շվեյցարիայում
Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը վերադարձել է սեպտեմբերին Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում ունեցած հյուրախաղերից մի շարք նոր հրավերներով:
Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այս շրջագայության ընթացքում Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում կայացած ութ համերգների ընթացքում արժանացել է ունկնդիրրների ջերմ ընդունելությանը:
Բացառապես բոլոր համերգների ծրագրում ընդգրկված էին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նվագախումբը համագործակցել է նաև երաժիշտներ Անաստասիա Շապովալի /ջութակ/ և Խավիեր Չաթիլոնի /թավջութակ/ հետ:
Համերգների կուլմինացիան եղել է սեպտեմբերի 7-ին Ժնևի՝ Վիկտորիա Հոլ-ում կայացած համերգը, որի ընթացքում 1400-տեղանոց դահլիճը լեփ լեցուն է եղել:
Ծրագրում ընդգրկված էին Կոմիտաս/Ասլամազյանի , Մոցարտի, Բախի ստեղծագործությունները:
Համերգի ավարտին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով Պարը»` փոխադրված 4 դաշնամուրի և նվագախմբի համար: