20/09/2014 09:32
Վարդան Պետրոսյանը մեղավոր չէ, իսկ փորձագետի եզրակացությունը թելադրանք է
«Չորրորդ իշխանությունը» գրել է. «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստը, որի ընթացքում դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարություն է արել:
Փաստաբանը նախ նշել է, որ ինքը շատ լավ հասկանում է գործի լրջությունը, ու նշեց, որ վթարը տեղի չի ունեցել այնպես, ինչպես նշել է մեղադրական եզրակացության մեջ է ասված. «Եթե որևէ մեկի մոտ կմնա մեկ տոկոս կասկած, որ վթարը տեղի է ունեցել այնպես, ինչպես մեղադրականում է, ես նույնպես կհամաձայնեմ, որ Պետրոսյանին դատապարտեն: Բայց եթե չկան այդ գոնե մեկ տոկոս կասկածները, ապա պաշտպանական կողմը պետք է ապացուցի, որ Պետրոսյանը վթարում մեղավոր չի եղել և որ փորձագետի եզրակացությունը եղել է ոչ փորձաքննության եզրակացություն, այլ թելադրանքի արդյունք»: