22/09/2014 11:25
Հենրիխ Մխիթարյանը ոտքի վնասվածք է ստացել
Բունդեսլիգայի չորրորդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը ոստքի վնասվածք է ստացել: Հենրիխ Մխիթարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: «Խաղային այդ իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ զգացի: Խաղից հետո անմիջապես դիմեցի բժիշկներին: Երեկ և այսօր արված հետազոտությունները ցույց տվեցին, որ ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա»:
Բժիշկները ասել են, որ հավանական է չորս շաբաթ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել խաղերին:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը ամենայն հավանականությամբ բաց է թողնելու Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երևանում: