23/09/2014 10:00
«Եթե մարդը ցանկություն չունի ծառայել իր ժողովրդին, ուրեմն հոգեկան հիվանդ է»
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանից «Հրապարակը» հետաքրքրվել է Սյունիքի մարզում իր` մարզպետ դառնալու հավանականության մասին, արդյոք ցանկություն ունի՞ ծառայելու Սյունիքին. «Ինչ վերաբերում է ցանկությանը, ես իմ ապրած 44 տարիների ընթացքում բազմիցս համոզվել եմ, որ եթե մարդը ցանկություն չունի ծառայելու իր ժողովրդին, ուրեմն նա հոգեկան շեղումներ ունի, նա հոգեկան հիվանդ է: Տվյալ դեպքում ո՞նց կարող է Խաչիկ Ասրյան տեսակը ցանկություն չունենալ ծառայելու իր ժողովրդին, առավել ևս սյունեցիներին, որի ծնունդն եմ ես»:
Նա նշել է, որ այս պահի դրությամբ որևէ առաջարկ իրեն այդ պաշտոնին նշանակելու մասին, կամ որևէ քննարկում իր հետ չի եղել: