30/09/2014 17:33
Ջհանգիրյանը չի ընդունում, երբ փոքր գործընկերներն ինչ-որ բան են թելադրում
«Հարցը մենք ի սկզբանե հասկացել ենք սխալ»,- ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում, խոսելով Արտակարգ դրության մասին օրենքի մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` նկատելով, որ օրենքի հետ կապված ընդդիմությունը, կարծես թե, սխալ ընկալումներ ունի:
«Այստեղ խոսում ենք զենքի, զորքի, Զինված ուժեր ժողովրդ դեմ դուրս բերելու և այլնի մասին: Ես հասկանում եմ, որ ականջահաճո բառերը ձեզ համար դարձել են խոսելաձև: Դուք մեծ ակնկալիքներ ունեք»,- ասաց պատգամավորը` ընդդիմությանը հորդորելով հանրությանը բարձր ամբիոնից մոլորության մեջ չգցել:
«Ընդամենը պետք էր օրենքի 9-րդ հոդվածը կարդալ: Կոչ եմ անում արտակարգ իրավական ռեժիմի մասի հոդվածը մինչև վերջ կարդալ և եթե մի տեղ կտեսնեք, որ ԶՈւ մասին խոսք է գնում, կարող եք արդեն հարցը քննարկել: Ասածս այսքանն էր: Կոչ եմ անում այս կարևոր նախագծի հետ ձեր գայթակղություննները չմեծացնել, կրքերը չթեժացնել: Զերծ մնացեք, որպեսզի ձեր քաղաքական կրքեն ու ցանկությունները բավարարվեն հայրեն օրենքի փոփոխությամբ»,- ասաց պատգամավորը:
Հովհաննես Սահակյանի ելույթը դուր չեկավ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին, ով ամբիոնից բորբոքված արձագանքեց.
«Հարգելի գործընկերներ, ցավում եմ, որ մեր գործընկերնրից ոմոնք չգիտեն, որ այս նախագիծը առաջին անգամ է քննարկվում: Ամոթ: Ես մեր փոքր գործընկերների խորհուրդները փորձում եմ լսել, բայց ինչ-որ բան թելադրելը, չեմ ընդունում: Կարելի է դեմ քվերակել, կարելի է չքվերակել, կարելի է նիստերի դահլիճում ներկա չլինել, բայց փորձել ասել, թե մածունը սև է, չի կարելի: Ես կհասկանամ, որ ձեր քաղաքական թիմը դեմ է և դեմ է քվեարկելու: Դա ինձ համար շատ պարզ է: Բայց եթե ընդհանուր փաստեր են բերվում և չկա որևէ հակափաստարկ, դա արդեն հարց է: Եթե անգամ դեմ լինեք, ես կհասկանամ: Ու հլա փորձեք, դեմ չլինել...»,- եզրափակեց խոսքը ՀԱԿ պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝ Արամ Մանուկյան. Բանակը երբեք ներքին խնդիրների համար չպետք է օգտագործվի