30/09/2014 16:44
Արամ Մանուկյան. Բանակը երբեք ներքին խնդիրների համար չպետք է օգտագործվի
ԱԺ-ում «Արտակարգ դրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցութան քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկեց օրենքում վերացնել այն դրույթները, որոնք, իր համոզմամբ, հակասահմանադրական են:
«Զինվորին ժողովրդի դեմ հանելը հակասահմանադրական է: Բարոյապես կա սեր, հարգանք բանակի նկատմամբ: Բանակը մեր երկրի երեխան է, որը պետք դառնա սրբություն, սրբությունների պաշտպան: Բանակը արտաքին թշնամուն հեռու պահելու գործոն է և միշտ էլ զինվորն ասոցացվել է արտաքին թշնամու հետ: Դուք համաձայնել եք այն օգտագործել ի բացառյալ քաղաքական նպատակների, մինչդեռ բանակը մեր ուրախությունն է: Ծնողներն իրենք տղաներին երբ բանակ էին ուղարկում, քեֆ-ուրախությամբ էին դա անում: Բանակը երբեք ներքին խնդիրների համար չպետք է օգտագործվի: Փորձեք հաղթահարել այդ դրույթը, որը մեզ և մեր ժողովրդին սազական չէ, եկեք հանենք այդ դրույթը»,- ասաց Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանի առաջարկին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովը, ով Արամ Մանուկյանին նկատողություն արեց:
«Պարոն Մանուկյան, մեզ համար ոստիկաններն էլ են սիրելի, մեր ուսուցիչներն էլ, և այլ, և այլն: Մեզ համար սիրելի են մեր քաղաքացիերն ու բոլոր ծառայողները և մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որպեսզի ատելություն չսերմանվի: Ես սա ասում եմ, որովհետև դուք ասում եք, թե բանակը մեր երեխան է: Բոլորն են մեր երեխաները: Մենք սիրում ենք բոլորին»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Ռոբերտ Քոչարանի որոշումը որքանո՞վ էր իրավական. Հարց՝ Ջհանգիրյանին