01/10/2014 12:03
Լ. Մեսսին նախօրեին խփել է Բարսելոնայի ՉԼ-ի պատմության 500-րդ գոլը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ - «Բարսելոնա» (3:2) խաղում կատալոնական ակումբի առաջին գոլը խփել է Լիոնել Մեսսին: Այս գնդակը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 500-րդն է «Բարսելոնայի» համար:
ՉԼ-ի շրջանակներում «Բարսելոնայի» առաջին գոլը խփել է Սեգարան, 100-րդ գոլը` Ստոյիչկովը, 200-րդ գոլը` Կլյուվերտը, 300-րդ գոլը` Էտո՜Օն, 400-րդ գոլը` Վիլյան և 500-րդ գոլը` Լեոնել Մեսսին: