01/10/2014 11:09
Յենս Ստոլտենբերգը՝ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
Անդերս Ֆոգ Ռասմուսենին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Նորվեգիայի նախկին վարչապետ, 55-ամյա Յենս Ստոլտենբերգը:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ստոլտենբերգը այդ պաշտոնում նշանակվել էր դեռևս այս տարվա մարտին:
Ռասմուսենը, ում պաշտոնավարման ժամկետը ավարտվել է սեպտեմբերի 30-ին, Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել բոլորին:
Նա նշել է, որ դաշինքը՝ ի դեմս Ստոլտենբերգի, ունենալու է ուժեղ ղեկավար: