02/10/2014 18:18
«Ազգ-բանակ» հասարակական կոմիտե. Ցանկանում ենք զինել ամբողջ ժողովրդին
«Ազգ-բանակ» հասարակական կոմիտե ստեղծելու գաղափարի շուրջ այսօրվանից սկսելու ենք կոնսոդիլացիա ձևավորել, որովհետև մեր գլխավոր թիրախը օկուպացիայից ազատվելն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Ժ. Սեֆիլյանի խոսքով՝ այս ծրագրի շրջանակներում ցանկանում են զինել ամբողջ ժողովրդին և վարժեցնել, իսկ սահմանամերձ շրջանները վերածել ուժեղացված պաշտպանությամբ հատուկ վարչատնտեսական գոտու:
Նա ասաց, որ ժողովուրդը չպետք է զինաթափած լինի, քանի որ դա հարիր և անհրաժեշտ է կայսրություններին, սակայն մեր երկրում դա ապացուցում է, որ ժողովրդի օկուպացիան շարունակվում է:
Ժ. Սեֆիլյանը նաև նշեց, որ ծրագրի առանցքային սկզբուքներից մեկն էլ զենքի հետ վերաբերմունքի նոր մշակույթի ձևավորումն է, որ զենքը ինքնապաշտպանական գործիք է, ոչ թե մարդասպանության:
Մանրամասները՝ տեսանյութում: