02/10/2014 18:39
ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջարկը. Բացել պետական աջակցության հաշիվ
ՎՏԲ-Հայաստան Բանկը կնքել է պայմանագիր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ըստ որի` 2014թ. հոկտեմբերից ֆիզիկական անձանց առաջարկում է բացել հատուկ բանկային հաշիվ: Պետական աջակցության հաշիվը բացվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի (դրամագլխի) ստացման նպատակով: Այս մասին հայտնում են Բանկի լրատվական ծառայությունից:
Պետական աջակցության հաշիվը բացվում է նորածնի անունով ծնողի/հոգաբարձուի/որդեգրողի կողմից ՀՀ դրամով տարեկան 11% տոկոսադրույքով:
Հաշվի վրա կուտակված գումարը երեխան կարող է տնօրինել 18 տարեկանը լրանալուց հետո: Իսկ մինչ երեխայի չափահասության տարիքը ծնողը/հոգաբարձուն/որդեգրողը կարող է տնoրինել հաշիվը հետևյալ կերպ.
• կատարել պետական աջակցության հաշվի ցանկացած չափի համալրումներ ցանկացած պարբերականությամբ` ավելացնելով դրամագլուխը մինչև երեխայի չափահաս դառնալը ոչ միայն ավելացված մայր գումարի հաշվին այլ նաև կուտակված տոկոսագումարների,
• կատարել անկանխիկ փոխանցումներ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, ուսման վարձավճարի մարման, ապահովագրական վճարների նպատակով,
• ստանալ քաղվածք հաշվից ցանկացած ժամանակ: Հաշվի բացումից 1 տարի հետո գումարի ամբողջական օգտագործման նպատակով հաշվի փակման դեպքում նշված 3 ուղղություններով փոխանցում կատարելիս բանկը կպահպանի/կփոխանցի նաև հաշվի վրա կուտակված տոկոսագումարները (տարեկան 11%):