21/10/2014 17:24
Արամ Մանուկյան. Հոկտեմբերի 24-ին կլինեն ճգնաժամից դուրս գալու ծրագրեր
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքի վերաբերյալ:
Նա նաև ներկայացրեց մի նախագիծ, որը վերաբերում է կոռուպցիային և դրանում պարունակող մեծ ռիսկերին:
«Կոռուպցիան շարունակում է մնալ Հայաստանի չարիքը: Դա ցույց են տվել մի շարք ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրությունները: Հայաստանում կոռուպցիոն բուրգի վնասը կազմում է շուրջ 2.5 մլդ ԱՄՆ դոլար, այսինքն` այնքան, որքան կազմում է Հայաստանի տարեկան բյուջեն: Ամբոջղապես նվազել է քաղաքացիների ու քաղաքական ուժերի վստահությունը ընտրությունների նկատմամաբ: Այս ամենից թափ է առել միայն արտագաղթը: Այսպես կոչված` նախաձեռնողական քաղաքականության արդյունքում տուժել է Հայաստանի միջազգային վարկն ու վարկանիշը, ինչի հետևանքով Հայաստանի ու ԼՂՀ վերաբերյալ անհիմն որոշումներ են ընդունվում»,- ասաց նա:
Երկրում, նրա խոսքով, առաջացել է կառվարման ճգնաժամ և պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել: «Քաղաքական գնահատականը արդեն հոկտեմբերի 10-ին հնչել է` հանրահավաքի ժամանակ, իսկ հոկտեմբերի 24-ին կլինեն այս իրավճակից դուրս գալու ծրագրեր»,- հայտարարեց նա: