21/10/2014 11:11
Մահվան ելքով վրաերթ Երևանի Արշակունյաց պողոտայում
Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 39-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեի մոտ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1989 թ. ծնված Սուրեն Իսահակյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությնա լրատվական ծառայությունից:
Նշենք, որ ըստ տեղեկությունների, մեքենան հարվածել էր մայթով անցնող հետիոտնին, որը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի, մեքենայում մնացել էր վարորդական վկայականը: