23/10/2014 15:00
Աիդա Պետիկյան. Հայաստանում մեկ դիակիզարանն անհրաժեշտություն է
«Դիակը հողին հանձնելուց հետո այլևս վտանգավոր չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը` անդրադառնալով հուղարկավորումից առաջացած վիրուսների և նրանց հետևանքների:
«Հայաստանում դիակիզարանն անհրաժեշտ է,և մեկ դիակիզարանը բավական է»,- շեշտեց բանախոսը՝ նշելով, որ դեռևս 2006-ից Հայաստանում գործածության մեջ մտած համապատասխան օրենքը թույլատրում է դիակիզարանների առկայությունը:
Մասնագետը նաև շեշտեց, որ պետք չէ մոռանալ, որ քրիստոնեա ենք, սակայն տարերային աղետների ժամանակ չի բացառվում, որ գերեզմանատների ամբողջությունը խախտվի` առաջացնելով բացասական հետևանքներ, «դիակային զանգվածն իր մեջ մանրէներ է պարունակում»: