23/10/2014 11:52
Վայոց Ձորի մարզպետն ազատվեց աշխատանքից
Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Գործադիրն այսօր հավանություն տվեց արդեն նախկին մարզպետի դիմումին:
Գործադիրը Էդգար Ղազարյանի դիմումին հավանություն տվեց ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը:
Նշենք, որ ըստ շրջանառվող խոսակցությունների, Է. Ղազարյանը դեսպան է նշանակվելու Լեհաստանում: