24/10/2014 12:04
Հակոբյան. Մեծամասնությունը խախտեց ԱԺ կանոնակարգը, որ ձախողի մեր նախագծերը
Բնական է, որ այս քառօրյայում իր վրա պետք է կրեր այս շարժման և այսօրվա հանրահավաքի ազդեցությունը, ինչը տեղի ունեցավ: ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Վերջինիս խոսքով` քաղաքական ուժերից յուրաքանչյուրը նախապատրաստվել էր հերթական քառօրյային` յուրօրվի:
«Իշխանական ուժերը ավանդույթի համաձայն` այդ նախագծերը հրատապ քննարկեցին, որպեսզի տապալեն ընդդիմության նախագծերը: Իշխանությունները խախտեցին ԱԺ կանոնակրգը, որպեսզի ձախողեն ոչ իշխանական ուժերի նախագծերը»,- ասաց նա:
Ռ. Հակոբյանի խոսքով՝ բնապահպանության, ավելացված արժեքի և մյուս հարցերը կարևոր են, բայց սահմանամերձ գյուղերի հետ կապ չունեն. «Քննարկվող փաթեթը արհեստականորեն ձևավորրած փաթեթ էր, որով ուզում էին ընդդիմությանը թույլ չտալ իրենց նախագծերը քննարկել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ լարվածությունը նաև տեղափոխվել էր խորհրդարան:
Հիշեցնենք, որ այս քառօրյայի ընթացքում քննարկվում էր «Սահմանամերձ գյուղերի հարկային օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Նախորդող հրապարակումներ՝ Սահմանամերձ գյուղերի հարկերի մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Փոստանջան. Այս օրենքով սահմանում ապրող մարդկանց հուսախաբ է արվում
Փաշինյան-Այվազյան տղայական զրույց՝ ԱԺ-ում. «Տո վատը դու ես, այ տղա...»