25/10/2014 13:17
«Google»-ի աշխատակիցը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Google ընկերության գիտական հետազոտությունների ավագ փոխնախագահ Ալան Յուստասը նոր ռեկորդ է սահմանել՝ պարաշյուտացատկ կատարելով 41 կմ բարձրությունից: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:
Ա. Յուստասի թռիչքի արագությունը եղել է 1,2 հազար կմ/ժ:
Ըստ աղբյուրի՝ 57-ամյա Ա. Յուստասը 15 րոպե տևողությամբ ցատկ է կատարել՝ այդպիսով սահմանելով առավելագույն ուղղահայաց արագության ազգային ռեկորդը: