25/10/2014 15:49
Ռոնալդու. Միշտ ուզում եմ լավագույնը լինել
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Էլ Կլասիկոյին ընդառաջ վստահություն է հայտնել, որ հրաշալի հանդիպում է լինելու։ «Ռեալը» հոկտեմբերի 25-ին սեփական հարկի տակ ընդունելու է «Բարսելոնային»։
«Մեզ հոյակապ հանդիպում է սպասվում։ Հույս ունեմ, որ երկրպագուները կհավանեն այն։ Ես բոլոր հանդիպումներին նույն կերպ եմ պատրաստվում, ցանկանում եմ նույն մակարդակի խաղ ցույց տալ բոլոր հանդիպումների ժամանակ, լինի «Բարսելոնայի», թե մեկ այլ մրցակցի դեմ։
Իմ հավակնությունների մեջ առանցքային դեր է կատարում միշտ ամենաբարձր մակարդակով խաղալու ցանկությունը։
Յուրաքանչյուր նոր մրցաշրջան տարբեր փորձություն է, և ներկան էլ բացառություն չէ։ Այդ պատճառով էլ իմ առաջ միևնույն նպատակներն ու հանձնարարություններն են։ Ես միշտ ուզում եմ լավագույնը լինել»,- ասել է Ռոնալդուն։