28/10/2014 12:36
Ղրիմի հայերը կստեղծեն ազգային-մշակութային ինքնավարություն
«Ղրիմի հայկական համայնքի» ազգային խորհուրդը որոշում է կայացրել թերակղզում ստեղծել տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն:
Ria.ru-ի փոխանցմամբ, «Ղրիմի հայկական համայնքի» ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը նշել է, որ տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարությունը գրանցվելու է Ռուսաստանի արդարադատության նախարարությունում դեկտեմբերի 13-ին:
Նրա խոսքով, այդ միավորման մեջ կմտնեն Ղրիմի 17 տեղական ազգային-մշակութային ինքնավարությունները:
Մելքոնյանը նշել է, որ այդպիսի ինքնավարության ստեղծումը թույլ կտա հայերին ֆինանսական աջակցություն ակնկալել պետական և տարածքային բյուջեից մշակույթի, ազգային լեզվի պահպանության համար:
Նա նշել է, որ քաղաքային ազգային-մշակութային կենտրոններ արդեն ստեղծվել են Յալթայում, Ֆեոդոսիայում, Կերչում և այլուր:
Մելքոնյանը հավելել է, որ այս պահին Ղրիմում բնակվում է 15-20.000 հայ, սակայն վերջնական թիվը պարզ կդառնա Ղրիմի մարդահամարից հետո: