30/10/2014 10:59
Doing Business-2015-ում Հայաստանը բարելավել է իր դիրքը 4 տեղով. Աշոտյան
Հրապարակվել է հեղինակավոր Doing Business - 2015 համաշխարհային զեկույցը: Այս մասին Facevook-յան իր էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Հայաստանը բարելավել է իր դիրքը 4 տեղով՝ դառնալով բիզնես վարելու համար ամենահարմարավետ 45-րդ երկիրը աշխարհում 189-ից: Մեր առաջընթացը կազմել է 4 հորիզոնական:
Միաժամանակ նշեմ, որ Europe-Central Asia տարածաշրջանում 7-րդն ենք 26-ից, փոքր բնակչություն ունեցող երկրների շարքում՝ 8-րդն ենք 63-ից, համարժեք եկամտային խմբում ՝ 2-րդը 50-ից:
Դեռ կան ոլորտներ, որտեղ անելիքներ կան, իհարկե: Սակայն ընդհանուր պատկերը հետևողական և արդյունավետ աշխատանքի արդյունք է:
Թերահավատներին առաջարկում եմ այցելել այս հասցեով»,- գրել է Ա. Աշոտյանը: