Հովհաննես Թոքմաջյան. Վլադիմիր Խոյեցյանը կարգապահական տույժ է ստացել
30/10/2014 14:34

Հովհաննես Թոքմաջյան. Վլադիմիր Խոյեցյանը կարգապահական տույժ է ստացել

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը չի կատարել իր հանձնարարությունների գերակշիռ մասը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:

Ինչպես Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, Վ. Խոյեցյանը ասել էր, որ ինքը ամեն հարցում եղել է ռեկտորի ներկայացուցիչը, հենց ինքն է դիմում գրել «6-րդ վարչություն», սակայն այժմ իրեն ապահով չի զգում, քանի որ համալսարանի «աշխատասենյակներում չարտոնված խուզարկումներ են լինում»:

«Պոլիտեխնիկում ռեկտորի հանձնարարականով աշխատակազմի նոր ղեկավար Սամսոն Զատիկյանը, որը նախկինում 20 տարի աշխատել է ոստիկանական համակարգում, ոստիկանական մեթոդներով սկսել է ճնշումներ գործադրել մարդկանց վրա: Նա, թեև կապ չունի ՏՏ ոլորտի հետ, սակայն փորձում է վարչությունում վերակազմակերպումներ իրականացնել»,-ասել էր Վ. Խոյեցյանը:

Անդրադառնալով Վ. Խոյեցյանի այս հայտարարությանը՝ Հովհ. Թոքմաջյանը ասաց, որ թեև վերջինս ղեկավարում է շատ պատասխանատու կառույց, սակայն շարունակում է չկատարել հանձնարարությունները, ինչի համար ստացել է կարգապահական տույժ:

Նախորդող հրապարակում՝ «Ռեկտորի սեքսուալ սկանդալից հետո համալսարանում լարված մթնոլորտ է»

Ռեկտորի սեքսուալ սկանդալի գործը քննչական ակտիվ գործողությունների փուլում է

Ռեկտորի սեքս սկանդալի գործով 2 աշխատակիցների տները խուզարկվել են

 

Հովհաննես Թոքմաջյան. Վլադիմիր Խոյեցյանը կարգապահական տույժ է ստացել