30/10/2014 14:15
Ռեկտորի սեքս սկանդալի գործով 2 աշխատակիցների տները խուզարկվել են
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի) 2 աշխատակցի բնակարաններում խուզարկություններ են կատարվել, ինչի մասին հայտնել է նաև ՀՀ քննչական կոմիտեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Նրա խոսքով՝ ինքը անընդհատ զանգեր է ստանում այս առթիվ և ստիպված էր մամուլի ասուլիս հրավիրել:
Ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ սեպտեմբերի 5-ին կոտրել են Facebook-յան իր էջը, մտացածին ինֆորմացիա տարածել, որի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Իր աշխատակիցների բնակարաններում խուզարկությունների վերաբերյալ նա ասաց, որ դրանց մասին ինֆորմացիա կարող է տրվել միայն նախաքննության ավարտից հետո:
«Ես ունեմ բազմաթիվ փաստեր, որոնք առայժմ չեմ ներկայացնի նախաքննությանը չխանգարելու համար, իսկ համալսարանում տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ: Այն մարդիկ, ովքեր ուզում են դա խաթարել, սակավաթիվ են: Պոլիտեխնիկը գիտամանկավարժական մեծ ներուժ ունի և ես բուհի լավագույն մասնագետների հետ լուրջ ծրագրեր ունեմ առաջիկա 5 տարիների ընթացքում ընգրկվել աշխարհի լավագույն 300 բուհերի կազմում»,-ասաց նա:
Հովհ. Քոքմաջյանն ասաց նաև, որ ինքը հրաժարական տալու միտք չունի և սկանդալի հետ կապված հարցերը կապ չունեն աշխատանքի հետ:
Նախորդող հրապարակում՝ Պոլիտեխնիկի ռեկտորը «սեքսուալ սկանդալի» գործում տուժող է ճանաչվել
«Սեքս սկանդալից» հետո Պոլիտեխնիկի աշխատակազմի ղեկավարը հեռացել է գործից