25/09/2014 10:05
«Սեքս սկանդալից» հետո Պոլիտեխնիկի աշխատակազմի ղեկավարը հեռացել է գործից
«Հրապարակն» անդրադարձել է Պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի շուրջ առաջացած աղմուկին` կապված կասկածելի նամակագրության ու էլեկտրոնային թարգմանական լաբորատորիայի վարիչ Էդուարդ Մանուկյանից հետաքրքրվել է, արդյոք անձնական նամակագրության հրապարակումը չի՞ վնասել ռեկտորի հեղինակությանը: «Ճիշտն ասած, պատերի տակ փսփսում են, բայց դատելով այդ ամենից, մեղավորը ինքը չէ, մեղավորը այն կանայք են, որ իրեն կպել են»,- նշել է Մանուկյանը:
Ըստ թերթի, «սեքս սկանդալից» հետո Լիլիթ Դաշտոյանը` Պոլիտեխնիկի աշխատակազմի 30-ամյա ղեկավարը, ում երիտասարդ տարիքն ու նրա զբաղեցրած լուրջ պաշտոնը կասկածների առիթ է տվել բուհում, որի անունը նույնպես շոշափվում էր ֆեյսբուքյան նամակագրության մեջ, այս պատմությունից հետո դիմում է գրել և հեռացել աշխատանքից: