30/10/2014 13:23
Փոխնախարար. ՏԻՄ-երին տրամադրվող գումարները բյուջեում կավելանան
Խորհրդաևանում 2015 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հատարարեց, որ հաջորդ տարվա պետբյուջեի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքային ինքնակառավարման մարմիններին տրամադրվող գումարների ավելացումներն են եղել:
Փոխնախարարը այստեղ ևս շեշտեց, որ հիմնական հավելումները պայմանավորված են աշխատավարձերի բարձրամամբ: Բացի այս` նա ընդգծեց, որ յուրաքանչյուր մարզին 3 մլն լրացուցիչ գումար կհատկացվի՝ լրացուցիչ ծախսերը հոգալու համար:
«Նախորդ տարվա համեմատությամբ` ընդհանուր ծախսերն ավելացել են 1. 140 հազար դրամով: Եղել են նաև հավելումներ՝ Էներգետիկ ծախսերի գծով: Մյուս ծախսերի գծով էական փոփոխություններ չկան»,- վստահեցրեց փոխնախարարը:
Վերջինիս խոսքով` հաջորդ տարի նախատեսվում է նաև 44 մլդ դրամի չափով դոտացիաներ հատկացնել: «Դոտացիաները ծրագրել ենք տրամադրել՝ համաձայն ՀՀ գործող համապաստախան օրենքի: Յուրաքնչյուր մարզ, որն ունի 300-ից ավելի բնակիչ, կհատկացվի 3.5 մլն դրամ: Մնացած դոտացիաները բաժանվել են Ա և Բ գործոններով: Դոտացիայի մի մասը տրվում է այն համայնքներին, որոնք օրենսդրության փոփոխությունների հետևանքով պակասորդներ են ունեցել: Մեր պոտենցիալն այնպիսին չէ, որ մենք կարողանանք խոշոր ֆինանսներով ապահովել համայնքներից յուրաքանչյուրին»,- հայտարարեց Պ. Սաֆարյանը: