30/10/2014 11:34
Երևանում էական տեղումներ չեն սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 30-31-ին արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 1-3-ին ամենուրեք կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 30-31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 1-3-ին սպասվում է անձրև:
Հոկտեմբերի 30-ի ցերեկը սպասվում է +15-ից +17, երեկոյան՝ +10-ից +12, իսկ հոկտեմբերի 31-ի գիշերը՝ +7-ից +9 աստիճան: