23/01/2015 20:22
Ռոնալդուն հագնվել է թափառականի նման և ուրախացրել երեխային (Տեսանյութ)
Հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, ով այս տարի ճանաչվեց 2014-ի լավագույն ֆուտբոլիստ, հագնվել է որպես անտուն թափառական՝ երեխաներին ուրախացնելու համար: Ֆուտբոլիստը հագին ունենալով պարկին նմանվող կոստյում, դրել կեղծամ ու դեմքին մորուք կպցրած Մադրիդի փողոցներից մեկում մոտեցել մի փոքրիկ տղայի և հանել կեղծամն ու մորուքը՝ ներկայանալով իր սովորական կերպարով: Երեխան, ինչպես բոլոր անցորդները, շշմել է, հետո՝ ուրախացել: Ռոնալդուն գրկել է երեխային ու նվիրել գնդակ՝ իր ստորագրությամբ: