27/01/2015 09:26
Թոխմախի Մհերը էժանացրել է գազի գինը
Արդեն մի քանի օր է՝ «Թոխմախի» գազալցակայանում 1 խ.մ գազը լիցքավորվում է 170 դրամով՝ նախկին 190 դրամի փոխարեն: Երևանում սա առաջին գազալցակայանն է, որը նախկին թանկացում-էժանացումից՝ 230 դրամից – 200 դրամ, հետո նման գին է առաջարկում:
«Ժամանակի» ունեցած տեղեկություններով՝ նշված գազալցակայանը գնացել է նման քայլի, քանի որ նոյեմբերից կեսերից սկսած այստեղ լիցքավորվող ավտոմեքենաների շարժը դանդաղել է: