28/01/2015 12:27
Տոներին ընդառաջ Apple-ը վաճառել է ռեկորդային` 74.5 մլն iPhone
Apple ընկերությունը 2014թ-ի սեպտեմբերի վերջից մինչև դեկտեմբերի վերջ վաճառել է ռեկորդային թվով սմարթֆոններ` 74.5 մլն iPhone: Այս թիվը, նշում են ընկերությունից, 46 տոկոսով ավելին է, քան վաճառվել է մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Նման արդյունքներին նպաստել են iPhone 6 և iPhone 6 Plus-ի վաճառքի ցուցանիշները, որոնք վաճառքի են հանվել սեպտեմբերի 19-ից: Ընկերության տվյալների համաձայն` Apple-ը ժամում վաճառել է շուրջ 34 հազար iPhone: