28/01/2015 11:05
Սեյրան Օհանյան. Սահմանին իրավիճակը վերահսկելի է
«Այս օրերին սահմանում ստեղծված լարվածությունը վերահսկվում է»,- քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ է:
Նախարարի խոսքով՝ հայկական կողմը իրականացնում է պատժիչ, կանխարգելիչ գործողություններ՝ թշնամուն արժանի հակարահված տալով:
«Կրակոցների քանակը թեև շատ է, բայց մեր զինծառայողներն իրենց տեղերում են»,- ասաց նախարարը: