26/02/2015 11:33
Սերգո Կարապետյանից կպահանջեն ներողություն խնդրել աղջիկներից
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից նախօրեին հերթական սկանդալային հայտարարությունը, որում նա կարտոֆիլը համեմատել էր աղջկա հետ, դժգոհության ալիք է բարձրացրել: Ու ինչպես վերջերս ձևավորված ավանդույթն է հուշում` դժգոհության ալիքը պետք է բողոքի ակցիա անի: Այդպես, այսօր ժամը 12.00-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի` պահանջելու են, որ գյուղնախարարը ներողություն խնդրի աղջիկներից կարտոֆիլի հետ անհաջող համեմատության համար:
Նշենք, որ Շիրակի մարզի համայնքապետերի ու ֆերմերների հետ հանդիպման ժամանակ Ս.Կարապետյանը ասել է հետևյալը.
«Պահում-պահում եք, հետո, երբ ձեզ պետք է լինում, , ասում եք` արի տար: Էն էլ ասում ա` արդեն էլ չեմ վերցնում, փչացրել ես: Էն որ ըտենց խոսք կա, է, ասում ա` աղջկա ուզողը որ գալիս ա, պիտի տաս… Գնորդը գալիս ա`,պիտի ապրանքը տաս»: